ՌԴ-ն Անկարայի հետ կքննարկի Թուրքիայի եւ Ուկրաինայի ռազմական համագործակցության հարցերը |armenpress.am|
17:16 - 21 հունիսի, 2021

ՌԴ-ն Անկարայի հետ կքննարկի Թուրքիայի եւ Ուկրաինայի ռազմական համագործակցության հարցերը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանն առաջիկայում Թուրքիայի հետ իր շփումների ընթացքում կքննարկի այդ թվում՝ Անկարայի եւ Կիեւի ռազմական համագործակցության հարցերը: Այդ մասին հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը:

«Դուք հիշատակել եք Ուկրաինայի ԱԳ նախարարության հայտարարությունները, որոնք վերաբերում են Թուրքիայի եւ Ուկրաինայի ռազմածովային ուժերի միջեւ համագործակցության պլաններին: Մենք շատ հստակորեն, պարզորոշ կերպով մեր դիրքորոշումն ենք հայտնել Ուկրաինային ՆԱՏՕ-ի մեջ ներքաշելու փորձերի նկատմամբ:

Ես կասկածներ չունեմ, որ լուրջ, պատասխանատու պետությունները հիանալի կերպով հասկանում են, թե ինչի մասին Է խոսքը»,-ասել Է Լավրովը՝ հանդես գալով հունիսի 21-ին անցկացված մամուլի ասուլիսում: «Մենք մեր թուրք գործընկերների հետ կանոնավոր երկխոսության մեջ ենք, առաջիկայում մենք պլանավորում ենք մեր հերթական շփումը: Ես կարծում եմ, որ մենք, իհարկե, կխոսենք նաեւ այդ թեմայով»,-հավելել Է նա, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել