ՀՀ կժամանեն  Ռումինիայի, Լիտվայի ԱԳ նախարարները, Ավստրիայի՝ եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ
20:33 - 22 հունիսի, 2021

ՀՀ կժամանեն Ռումինիայի, Լիտվայի ԱԳ նախարարները, Ավստրիայի՝ եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ

ՀՀ արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ տարածաշրջանային այցի շրջանակներում Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ավստրիայի՝ եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, ինչպես նաև ԱԳԵԾ՝ Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, Տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթը, և Հվ․ Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հունիսի 25–ին կժամանեն Հայաստան։

«Նշյալ այցը լիազորված է Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի կողմից և նպատակ ունի վերահաստատելու տարածաշրջանում կայունության հաստատումը խթանելու ԵՄ պատրաստակամությունը»- ասված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել