9 հայցադիմում՝ ինքնակամ շինությունները չապամոնտաժելու պահանջով |hetq.am|
14:23 - 24 հունիսի, 2021

9 հայցադիմում՝ ինքնակամ շինությունները չապամոնտաժելու պահանջով |hetq.am|

hetq.am: Արդեն երկու օր է՝ Երևանի քաղաքապետարանն ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքներ է սկսել քաղաքի մի քանի վարչական շրջաններում: Շինությունները կառուցած քաղաքացիները միայն հունիսի 22-23-ին 9 հայցադիմում են ներկայացրել վարչական դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝ իրենց կողմից ինքնակամ կառուցված շինությունը քանդելուն ուղղված գործողություններից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու պահանջի մասին:

Քաղաքապետարանից հայտնում են, որ երեկ՝ հունիսի 23-ին, միայն Աջափնյակ վարչական շրջանում ապամոնտաժել են 5 ինքնակամ շինություն: Էրեբունիում, Նոր Նորքում, Դավթաշենում ևս ինքնակամ շինություններ են քանդվել։

Հայցադիմում ներկայացրած քաղաքացիները փորձում են կանխել Գյուրջյան, Շիրազի, Մարգարյան, Հալաբյան, Շինարարների, Նորաշեն, Աբելյան փողոցներում կառուցած ինքնակամ շինությունների ապամոնտաժման գործողությունները:

Շարունակությունը՝ hetq.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել