ԵՄ առաջնորդները համաձայնության չեկան Պուտինի հետ գագաթնաժողով անցկացնելու հարցով |azatutyun.am|
12:31 - 25 հունիսի, 2021

ԵՄ առաջնորդները համաձայնության չեկան Պուտինի հետ գագաթնաժողով անցկացնելու հարցով |azatutyun.am|

azatutyun.am: Եվրամիության ղեկավարներին չհաջողվեց համաձայնության գալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողով անցկացնելու հարցով: Ռուսաստանին սահմանակից ԵՄ երկրները դեմ են արտահայտվել առաջարկին՝ ասելով, որ դա սխալ ուղերձ կլինի:

Այսօր վաղ առավոտյան հրապարակված հայտարարությունում առաջնորդները նշել են, որ «կուսումնասիրեն Ռուսաստանի հետ երկխոսության ձևաչափերն ու պայմանները»՝ չհիշատակելով Պուտինի հետ բարձր մակարդակի հանդիպումներ կամ ծրագրեր:

Ֆրանսիան և Գերմանիան էին առաջարկել Պուտինի հետ անցկացնել ԵՄ գագաթնաժողով՝ առաջինը 2014 թվականի հունվարից ի վեր: «Մենք չենք կարող շարունակել առանց երկխոսության», - ասել էր Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը: - «Մենք պետք է խոսենք, այդ թվում` մեր տարաձայնությունների մասին: Դա դրանց լուծման միակ միջոցն է»:

Սակայն Բրյուսելում ուշ երեկոյան տեղի ունեցած բանակցություններից հետո Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը լրագրողներին ասել է, որ գագաթնաժողովի վերաբերյալ պայմանավորվածություն չկա: «Դա շատ ընդգրկուն քննարկում էր, և ոչ դյուրին», - նշել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել