Տեքսասում ավտոլվացման կետի մոտ փոխհրաձգության հետևանքով 8 մարդ է վիրավորվել․ կասկածյալները ձերբակալված չեն |tert.am|
12:35 - 05 հուլիսի, 2021

Տեքսասում ավտոլվացման կետի մոտ փոխհրաձգության հետևանքով 8 մարդ է վիրավորվել․ կասկածյալները ձերբակալված չեն |tert.am|

tert.am: ԱՄՆ-ի Տեքսաս նահանգի Ֆորթ Ուորթ քաղաքում՝ ավտոլվացման կետի մոտակայքում, փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է 8 մարդ, հայտնում է 13abc.com լրատվականը՝ հղում տալով տեղի ոստիկանությանը:

Հաղորդվում է, որ վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց և գտնվում են կայուն վիճակում։ Միջադեպի կասկածյալները ձերբակալված չեն։

Կրակոցները լսվել են տեղի ժամանակով կեսգիշերն անց՝ 01։30-ին, որից հետո ոստիկանությունը գտել է 8 վիրավորներին։

Հայտնի է, որ փոխհրաձգությունը սկսվել է տղամարդկանց միջև վեճից, որից հետո տղամարդկանցից մեկը հանել է զենքն ու կրակ բացել մյուսների ուղղությամբ, ինչին հաջորդել են տարբեր կողմերից պատասխան կրակոցներ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել