lragir.am: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ են ՊԵԿ 40 աշխատակիցները մտել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Առինջ մոլ առևտրի կենտրոն: «Այսինքն՝ դուք կարծում եք, որ 100 հոգո՞վ պետք է լինեին»:
«Քննիչը այդպիսի որոշում է կայացրել, մտել է դատարան, սանկցիա է վերցրել, և կատարվել է քննչական գործողություն: Քննչական գործողությունը կատարելու համար, մասնագետները գնահատել են, պետք է 4 հոգի, 40, թե՞ 140 հոգի: Եթե որոշում կայացվեր, որ 1000 հոգի է պետք, մենք այդ ռեսուրսն էլ ունեինք, որ տրամադրեինք»,- հավելեց Անանյանը: Հ
արցին, թե ի՞նչ ստուգումներ են կատարվում այնտեղ, նա պատասխանեց, որ քննիչի որոշմամբ կատարվում են քննչական գործողություններ: «Ի՞նչ կարծիքի եք, թույլատրելիության շրջանակներից ավելի տեղեկատվություն կարո՞ղ եմ ձեզ ասել»,- նշեց նա: Դիտարկմանը, որ քաղաքական ենթատեքստ են տեսնում այս ամենում, Անանյանը պատասխանեց՝ թող տեսնեն: «Ես էլ կենցաղային ենթատեքստ եմ տեսնում, օրինակ: Ամեն մեկը կարա իր տեսկաետն արտահայտի», – հակադարձեց Անանյանը:
comment.count (0)