Լիտվայի և Իսպանիայի ղեկավարների ասուլիսն ընդհատվել է ռուսական Су-24-ների չարտոնված թռիչքի պատճառով |azatutyun.am|
17:42 - 08 հուլիսի, 2021

Լիտվայի և Իսպանիայի ղեկավարների ասուլիսն ընդհատվել է ռուսական Су-24-ների չարտոնված թռիչքի պատճառով |azatutyun.am|

azatutyun.am: Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի համատեղ ասուլիսը, որ կազմակերպվել էր այսօր, Վիլնյուսից 180 կիլոմետր հյուսիս գտնվող ՆԱՏՕ-ի «Զյոկնյայ» ավիաբազայում, անավարտ է մնացել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի երկու Cy-24 ինքնաթիռներ Բալթիկ ծովի կողմից մոտեցել են Լիտվայի սահմաններին։

ՆԱՏՕ-ի օդաչուները, ռուսական Cy-երին դիմակայելու նպատակով կիրառել են այն օդանավերը, որոնց ֆոնին ընթանում էր Լիտվայի և Իսպանիայի ղեկավարների ասուլիսը։ Լիտվայի ՊՆ պնդմամբ՝ ռուսական օդանավերը Կալինինգրադի մարզից ուղևորվում էին Ռուսաստանի մայրցամաքային հատված։

«Հայտարարված տագնապի պատճառն այն էր, որ Cy-24 օդանավերը Բալթիկ ծովի միջազգային հատվածում էին հայտնվել առանց թռիչքային պլանի նախնական համաձայնեցման», - հայտարարել է Լիտվայի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Անդրյուս Դիլդան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել