Երեկ Շուշիի մոտակայքում հնչած կրակոցներից հետո մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր․ Արցախի ՄԻՊ
09:29 - 14 հուլիսի, 2021

Երեկ Շուշիի մոտակայքում հնչած կրակոցներից հետո մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր․ Արցախի ՄԻՊ

Շուշիի մոտակայքում հնչած կրակոցներից հետո մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը:

Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել:

Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են:

Այս պահին մեր ուսումնասիրության արդյունքներով որևէ հետևանք չի արձանագրվել»,- գրել է Ստեփանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել