tert.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Կիպրոսի կղզում օրերս տեղի ունեցած թուրքական սադրանքներին ի պատասխան, ասել է, որ Թուրքիան Եվրամիության լիիրավ անդամ դառնալու հեռանկար չունի, հայտնում է Greek City Times թերթը։
«Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը չեմ պատկերացրել և դեռևս չեմ պատկերացնում», - ասել է Մերկելը՝ հավելելով, որ շատ ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալու համար:
Բացի այդ, պատասխանելով Եվրամիության և Թուրքիայի միջև կնքված փախստականների վերաբերյալ համաձայնագրին առնչվող հարցերին, Մերկելը նշել է, որ Եվրոպական խորհուրդը փախստականներին առնչվող աշխատանքներին աջակցելու նպատակով որոշել է ևս 3 միլիարդ եվրո տրամադրել Թուրքիային։
comment.count (0)