civilnet.am: Ստամբուլում ռուսական և ուկրաինական կողմերը «կարծիքներ են փոխանակել», գերիների փոխանակում կլինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վիլնուսում կայացած գագաթնաժողովից հետո։
«Ստամբուլում կողմերը կարծիքներ են փոխանակել, և մենք պատրաստվում ենք գերիների նոր փոխանակման», – ասել է Զելենսկին։
Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ սպասում է Ստամբուլում կայացած հանդիպման վերաբերյալ զեկույցի՝ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովից։
Ուկրաինան առաջարկել է Ռուսաստանի հետ նոր հանդիպում անցկացնել հունիսի 20-ից 30-ը։
Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի համաձայնել հրադադարի և առաջնորդների հանդիպմանը։
Ստամբուլում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները տևել են մեկ ու կես ժամ։
comment.count (0)