factor.am: Թուրքիա-Ադրբեջան համագործակցությունը, որը պսակվել է այնպիսի խոշոր ենթակառուցվածքային նախագծերով, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը և Տրանսանատոլիական բնական գազի խողովակաշարը (TANAP), ոչ միայն օգուտ է բերում հենց երկրներին, այլև շարունակում է կարևոր ներդրում ունենալ տարածաշրջանի և ամբողջ Եվրոպայի էներգետիկ անվտանգության մեջ։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքվի 30-րդ էներգետիկ շաբաթվա մասնակիցներին ուղղված տեսաուղերձում, գրում է Անադոլուն։
Էրդողանը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերությունները շարունակում են զարգանալ բոլոր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի․ վերջին տարիներին համաշխարհային աշխարհաքաղաքական իրադարձությունները կրկին ընդգծել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության կարևորությունը։ Ըստ նրա՝ մարտին բացված Իգդիր-Նախիջևան գազատարը դարձել է երկու երկրների միջև երկարաժամկետ և հաջողակ էներգետիկ գործընկերության վերջին օրինակը։
«Այդ խողովակաշարի գործարկումն ամրապնդել է Նախիջևանի էներգետիկ անվտանգությունը և մեզ միասին ավելի ուժեղ է դարձրել։ Թուրքիայի և Ադրբեջանի միջև էներգետիկ կապի ընդլայնումը մեզ համար ևս մեկ ռազմավարական կարևոր նախագիծ է»,- նշել է նա։
Շարունակությունը՝սկզբնաղբյուր կայքում
comment.count (0)