Հայաստանը դարձել է մանկական քաղցկեղի բուժելիության բարձրացմանը նպաստող Սուրբ Հուդայի Գլոբալ Միության առաջին գործընկերը |armenpress.am|
10:59 - 13 ապրիլի, 2019

Հայաստանը դարձել է մանկական քաղցկեղի բուժելիության բարձրացմանը նպաստող Սուրբ Հուդայի Գլոբալ Միության առաջին գործընկերը |armenpress.am|

Հայաստանն առաջին երկիրն է, որը պաշտոնապես միացել է Սուրբ Հուդայի գլոբալ միությանը՝ բարելավելու մանկական քաղցկեղի բուժելիությունը երկրում: Ինչպես հայտնում է «Commercial Appeal» թերթը՝ համաձայնագիրը ստորագրել է ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը:

Հայաստանը միացել է Սուրբ Հուդայի Գլոբալ Միությանը՝ բարելավելու մանկական քաղցկեղով բուժելիությանը: Հայաստանն առաջին երկիրն է, որը պաշտոնապես դարձել է Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի համագործակցության մի մասը՝ հույս ունենալով բարձրացնել մանկական քաղցկեղով հիվանդ երեխաների բուժելիության  ցուցանիշը:  

ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ստորագրել է համաձայնագիրը, որով Հայաստանը միանում է  Սուրբ Հուդայի գլոբալ ցանցին ԱՄՆ-ում ապրիլի 12-ին:

Աննա Հակոբյանը նշել է՝ ինքը շատ հպարտ է, որ Հայաստանն առաջին երկիրն է, որը պաշտոնապես միացել է միությանը, քանի որ երկիրը կարիք ունի զարգացնել քաղցկեղի դեմ պայքարը և վերապատրաստել բժիշկներին ու բուժքույրերին:
Հայ մասնագետներն արդեն իսկ մասնակից են եղել Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի տարածաշրջանային նախաձեռնություններին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել