Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանավորված․ դատարանը մերժեց վերաքննիչ բողոքը |factor.am|
13:03 - 05 օգոստոսի, 2021

Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանավորված․ դատարանը մերժեց վերաքննիչ բողոքը |factor.am|

factor.am: Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, քիչ առաջ որոշում կայացրեց մերժել պաշտպանական կողմի բողոքը և անփոփոխ թողնել Առաջին ատյանի դատարանի հուլիսի 16-ի որոշումը։ Գորիսի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի անդամ Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանքի տալ։

Վերաքննիչ բողոքը քննվում էր առանց պաշտպանական կողմի։ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատարանին, պատճառանելով, որ ԱԱԾ վերջին գործողությունները ստիպում են կասկածել դատավորի անաչառության վրա. «Սյունիքի բոլոր համայնքների ղեկավարների վերաբերյալ կալանավորման օրինականության վերաբերյալ բողոքները մուտք անելուց հետո, ԱԱԾ գործողությունները չեն վկայում նրա մասին, որ այս բոլոր դատավորները, որոնք համայնքների ղեկավարների բողոքների քննություն են իրականացնում, չեն ընտրվել պատահաբար»։

Դատարանը մերժել էր ինքնաբացարկի միջնորդությունը, ինչից հետո պաշտպանական կողմը բոյկոտել էր բողոքի քննությունը և լքել նիստերի դահլիճը։ Հիշեցնենք՝ նախաքննական մարմնի հաղորդագրության համաձայն՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Առուշ Առուշանյանն իր դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու համար նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել