Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու հարցը
 |azatutyun.am|
15:57 - 21 հունվարի, 2025

Միրզոյանն ու Լավրովը քննարկել են Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի ու Ռուսաստանի արտգործնախարարները Մոսկվայում այսօր քննարկել են Սյունիքում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու հարցը։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ դա ռազմավարական կարևոր տարածաշրջան է, և որ դիվանագիտական ներկայացուցչությունների ընդլայնումը, դրանց թվի ավելացումը բխում է երկու երկրների շահերից։

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարտ Միրզոյանն էլ Լավրովի հետ հանդիպմանն ասել էր, որ Երևանը շահագրգռված է Մոսկվայի հետ արդյունավետ քաղաքական երկխոսությամբ: Արարատ Միրզոյանն ընդգծել է՝ Հայաստանը մշտապես հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքին:

Երկու երկրների լարված հարաբերությունների ֆոնին՝ Միրզոյանի այցից մի քանի օր առաջ էլ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինն էին հեռախոսազրույց ունեցել: Ըստ Մոսկվայի՝ հեռախոսազանգը տեղի էր ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Մոսկվան հաղորդել էր՝ Փաշինյանը Եվրամիության հետ հարաբերությունների կոնտեքստում Երևանի վերջին քայլերն է պարզաբանել, Վլադիմիր Պուտինն էլ համապատասխան գնահատականներ ու մեկնաբանություններ է տվել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել