ԱԻՆ-ի գործառույթների մի մասը փոխանցվեց Բնապահպանության նախարարությանը |lragir.am|
12:09 - 11 ապրիլի, 2019

ԱԻՆ-ի գործառույթների մի մասը փոխանցվեց Բնապահպանության նախարարությանը |lragir.am|

lragir.am: ՀՀ կառավարության որոշմամբ Արտակարգ իրավիճակների նախարարությունից Բնապահպանության նախարարությանը փոխանցվեցին հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների ու կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգման ոլորտում գործառույթները:

ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ դա երկարատև պրոցես է, որը կոլեկտիվի վրա է ազդելու: «Հիմա կառավարության որոշում ենք ընդունում, պետք է դեռ գնա Ազգային ժողով: Այս ընթացքում կոլեկտիվը գիտի, որ ԱԻՆ-ում չի, բայց էստեղ էլ չի: Օդի մեջ են մնում: Խնդիր է նաև, որ բոլորը չեն գնալու բնապահպանության նախարարություն»,-«Արմենպրես»–ի փոխանցմամբ, ասաց նա:

 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ լավագույն կադրերը կմնան համակարգում, ինչին բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն արձագանքեց, որ սա մեծամասշտաբ փոփոխությունների շրջանակում է:

Նախագծի ընդունմամբ կապահովվի շրջակա միջավայրի մոնիթորինգի միասնական ու ժամանակակից համակարգերի ներդրում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել