Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն իրականացնում է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ․ ՊՆ
14:54 - 06 օգոստոսի, 2021

Ադրբեջանական զինուժը կրակ է բացել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն իրականացնում է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ․ ՊՆ

Օգոստոսի 6-ին, ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումների կրակի հետևանքով հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։
 
«Օգոստոսի 6-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։ Հայկական կողմն իրականացնում է հակազդման և հակառակորդի կրակը լռեցնելու գործողություններ։ Հայկական կողմից տուժածներ չկան»,-ասված է հաղորդագրության մեջ։
 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել