Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ստորագրել է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը:
Այս շաբաթ ընդունված օրենքով մինչև մայիսի 1-ը կթույլատրվի ներմուծել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը գնված մոտ 1000 աջ ղեկով մեքենա։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը շեշտել էր, որ կառավարությունը վերջին զիջումն է անում աջ ղեկով մեքենաների ներկրման մասով, և օրենքի փոփոխություն այլևս չի նախատեսվում։ Ինչ վերաբերում է արդեն շահագործվող մեքենաներին, նա վստահեցրել է՝ այդ վարորդների համար որևէ խոչընդոտ չի լինելու:
ՀՀ նախագահ
comment.count (0)