ԱՄՆ-ն կոչ է արել քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը

 |armenpress.am|
14:34 - 07 օգոստոսի, 2021

ԱՄՆ-ն կոչ է արել քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը |armenpress.am|

armenpress.am: Քաբուլում Միացյալ Նահանգների դեսպանատունը կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը՝ կապված այդ երկրում վտանգավոր իրավիճակի առկայության հետ:

«ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում քաղաքացիներին անհապաղ լքել Աֆղանստանը՝ օգտվելով հասանելի չվերթներից: Հաշվի առնելով անվտանգային պայմաններն ու անձնակազմի կրճատումը, ԱՄՆ քաղաքացիներին աջակցություն տրամադրելու դեսպանատան հնարավորությունները խիստ սահմանափակ են անգամ Քաբուլում»,-  ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:  Դեսպանությունն անգամ պատրաստակամություն է հայտնել քաղաքացիներին, ովքեր ներկայում չունեն դեպի ԱՄՆ թռիչքի տոմս գնելու հնարավորություն, փոխառությամբ գումար տրամադրել:

Աֆղանստանում շարունակվում է կառավարական ուժերի և թալիբների միջև հակամարտությունը: Վերջին ամիսներին թալիբները կարողացել են զգալի տարածքներ գրավել: Լարվածությունը հատկապես ուժեղացել է երկրից ամերիկյան զինված ուժերի դուրսբերումից հետո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել