ԱՄՆ բանագնացը մեկնում է Կատար՝ Աֆղանստանում թալիբների առաջխաղացումը կանխելու առաքելությամբ |1lurer.am|
12:55 - 10 օգոստոսի, 2021

ԱՄՆ բանագնացը մեկնում է Կատար՝ Աֆղանստանում թալիբների առաջխաղացումը կանխելու առաքելությամբ |1lurer.am|

1lurer.am: Միացյալ Նահանգների՝ Աֆղանստանի հարցերով բանագնաց Զալմայ Խալիլզադը մեկնել է Կատար՝ «Թալիբան» շարժման ղեկավարության հետ բանակցություններ վարելու՝ Աֆղանստանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար՝ փոխանցում է Al Jazeera-ն:

Դեսպան Խալիլզադի Դոհա այցի նպատակն է աջակցել Աֆղանստանում իրավիճակի կարգավորմանը: 

Բանակցությունները նախանշված են անցկացնել այս շաբաթ, որին մասնակցելու են տարածաշրջանի և մի շարք այլ երկրների կառավարությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կօգնեն Աֆղանստանում բռնությունների նվազեցմանը:

Նախօրեին «Թալիբան» շարժումը հայտարարել էր, որ չորս օրվա ընթացքում գրավել են վեցերորդ նահանգի մայրաքաղաքը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել