ԵՄ-ի երկրների ԱԳՆ-ների ղեկավարները կանցկացնեն Աֆղանստանի շուրջը շտապ տեսախորհրդաժողով |armenpress.am|
15:57 - 16 օգոստոսի, 2021

ԵՄ-ի երկրների ԱԳՆ-ների ղեկավարները կանցկացնեն Աֆղանստանի շուրջը շտապ տեսախորհրդաժողով |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարներն օգոստոսի 17-ին կանցկացնեն շտապ կոնսուլտացիաներ Աֆղանստանի իրադրության շուրջը՝ տեսախորհրդաժողովի ձեւաչափով: Օգստոսի 16-ին այդ մասին Twitter-ում գրել Է արտաքին գործերի եւ անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Հետեւելով Աֆղանստանի իրադրությանը՝ վերջին օրերին եւ ժամերին օտարերկրացի գործընկերների հետ ինտենսիվ շփումներից հետո ես որոշում ընդունեցի հրավիրել Եվրամիության արտաքին գործերի նախարարների արտակարգ տեսախորհրդաժողով վաղը օրվա երկրորդ կեսին Աֆղանստանի իրադրության առաջին գնահատման համար»,- գրել Է նա:

Եվրամիությունն այժմ մտահոգված Է Քաբուլից իր դիվանագիտական եւ տեխնիկական անձնակազմի տարահանմամբ, նաեւ քննարկվում են այն աֆղաններին ապաստանի տրամադրման հարցերն, ովքեր աշխատել են Եվրոպայի ներկայացուչություններում:

Ավելի վաղ Agence France-Presse-ը, վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներ, հայտնել Է, որ Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները պլանավորում են օգոստոսի 17-ին քննարկել Աֆղանստանի իրադրությունը:

Եվրոպայի շատ երկրներ այս պահին Աֆղանստանից տարահանում են իրենց քաղաքացիներին, կրճատում են անձնակազը դիվանագիտական ներկայացուչություններում, շատերն այնտեղ փակում են իրենց դեսպանությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել