Թալիբները կրակ են բացել Ասադաբադում հավաքված ցուցարարների ուղղությամբ. կան զոհեր |tert.am|
14:01 - 19 օգոստոսի, 2021

Թալիբները կրակ են բացել Ասադաբադում հավաքված ցուցարարների ուղղությամբ. կան զոհեր |tert.am|

tert.am: «Թալիբան» ծայրահեղական շարժման գրոհայինները հրաձգություն են իրականացրել Կունար նահանգի Ասադաբադ քաղաքում Աֆղանստանի Անկախության օրվան նվիրված հանրահավաքի ժամանակ, ինչի հետևանքով մի քանի մարդ է զոհվել:

Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, կրակոցների հնչելուց հետո հանրահավաքի մասնակիցների միջև հրմշտոց է սկսվել: Առնվազն 5 մարդ է մահացել, մոտ երկու տասնյակն էլ վնասվածքներ է ստացել:

Ականատեսների խոսքով՝ փողոցում հավաքված էին սև-կանաչ-կարմիր դրոշով մարդիկ, և ինչ-որ պահի կրակոցի ձայներ են լսվել: Ցուցարարների շրջանում ևս զինված մարդիկ են եղել: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել