Հրաձգություն Աֆղանստանում. զոհվել է 4 մարդ, նրանցից երեքը՝ Իսպանիայի քաղաքացի |news.am|
12:20 - 18 մայիսի, 2024

Հրաձգություն Աֆղանստանում. զոհվել է 4 մարդ, նրանցից երեքը՝ Իսպանիայի քաղաքացի |news.am|

news.am: Չորս մարդ, այդ թվում Իսպանիայի երեք քաղաքացի, ուրբաթ սպանվել է հրաձգության հետեւանքով, որը տեղի է ունեցել Աֆղանստանի կենտրոնական մասում, տեղեկացրել են  իսպանական եւ աֆղանստանյան իշխանությունները:

Աֆղանստանի ներքին գործերի նախարարության ներկայացուցիչ Աբդուլ Մատին Քանին տեղեկացրել է, որ երեք եվրոպացիներ եւ Աֆղանստանի մեկ քաղաքացի սպանվել են Բամիան քաղաքում։

Չորս օտարերկրյա քաղաքացիներ եւ երեք աֆղանստանցիներ վիրավորվել են հարձակման հետեւանքով, երբ գրոհայինները կրակ են բացել, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Քանիին։

Ձերբակալվել է չորս մարդ։ 

Վիրավորների մեջ կա եւս մեկ իսպանացի, CNN հեռուստաալիքին տեղեկացրել է իսպանական դիվանագիտական աղբյուրը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել