azatutyun.am: Ավելի քան 2 հազար 445 մարդ է զոհվել շաբաթ օրը Աֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով «Թալիբանի» վարչակազմի հրապարակած տվյալները։
Reuters-ի փոխանցմամբ՝ Հերաթ քաղաքից մոտ 35 կմ հյուսիս-արևմուտք տեղի ունեցած ցնցումներից ամենաուժեղը 6.3 մագնիտուդ հզորություն է ունեցել: «Թալիբանը» հայտարարել է, որ սրանք վերջին տարիների ամենամահաբեր ցնցումներն էին։
comment.count (0)