tert.am: Համացանցում հրապարակվել է նախօրեին Աֆղանստանի լեռներում Falcon 10 օդանավի կործանումից փրկվածների առաջին լուսանկարը: Անձնակազմի ողջ մնացած անդամներն են՝ օդաչուներ Դմիտրի Բելյակովը և Արկադի Գրաչովը և բժիշկ Պավել Պոպովը։
Ըստ նախնական տվյալների՝ նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել։ Երկրորդ բուժաշխատողի՝ Իգոր Սիվորոտկինի վիճակը նույնպես գնահատվում է բավարար։ RA-09011 բիզնես-ջեթը թռչում էր Գայա (Հնդկաստան) – Տաշքենդ (լիցքավորում) – Ժուկովսկի (Մոսկվա) երթուղով: Ժամը 19:00-ի սահմանում անձնակազմը դիսպետչերին տեղեկացրել է վառելիքի սպառման մասին, օդաչուները որոշել են վայրէջք կատարել Կուլյաբ օդանավակայանում (Տաջիկստան): Ժամը 19:30-ին հաղորդվել է շարժիչների խափանման մասին, որից հետո Falcon-ն անհետացել է ռադարներից և ընկել Աֆղանստանի լեռներում։
Falcon 10-ում եղել է վեց մարդ՝ անձնակազմի երկու անդամ, երկու բուժաշխատող և Վոլգոդոնսկից խոշոր ձեռնարկատերերի ամուսնական զույգը՝ Աննա և Անատոլի Եվսյուկովները: Նրանք հանգստանում էին Թաիլանդում, կինը հիվանդացել է այնտեղ և ծանր վիճակի պատճառով որոշվել է նրան հատուկ ինքնաթիռով տեղափոխել Մոսկվա։
Falcon-ի վթարի հետևանքով զույգը մահացել է: Օդանավի կործանումից հետո անձնակազմի երկու անդամներ Դմիտրի Բելյակովը և Արկադի Գրաչովը և երկու բժիշկներ Իգոր Սիվորոտկինը և Պավել Պոպովը ողջ են մնացել։ Տուժածներից մեկին հաջողվել է հասնել մոտակա գյուղ և օգնություն խնդրել։
Աֆղանստանում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 2 հազար 400-ը |azatutyun.am|
10:05 - 09 հոկտեմբերի, 2023
comment.count (0)