ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մարտի 18-ին ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին՝ ԱԶԲ գործադիր տնօրեն Սյուրկանի Կասիմի գլխավորությամբ։
Նախարարը ԱԶԲ գործադիր տնօրենին մանրամասն ներկայացրել է թվայնացման եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունն ու առաջնահերթությունները,։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված քայլերին, «Ազգային վենչուրային հիմնադրամ» ստեղծելու ծրագրին, գիտահետազոտական եւ տեխնոլոգիական ձեռքբերումները տնտեսության մեջ ներդնելու մեխանիզմներին: Քննարկվել են բանկի հետ համագործակցության մի շարք տարբերակներ, այդ թվում՝ տեխնոլոգիական ամենաառաջատար ուղղություններով Հայաստանում պիլոտային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։
Սյուրկանի Կասիմն ընդգծել է բանկի հետաքրքրվածությունը Հայաստանում ակնհայտորեն առաջընթաց գրանցող այս ոլորտի նկատմամբ, պատրաստակամություն հայտնել շուկայի ուսումնասիրություն իրականացնելուց հետո համապատասխան քայլեր ձեռնարկել գործակցությունն ավելի ընդգրկուն դարձնելու ուղղությամբ։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նախարարության եւ բանկի ներկայացուցիչների կողմից առաջիկա համագործակցության հնարավորությունները մանրակրկիտ քննարկելուց հետո դրանց վերաբերյալ ներկայացնել կոնկրետ առաջարկներ։
ՏկՏՏ նախարարություն
comment.count (0)