ԱՄՆ-ի հարավային ափերին է մոտեցել «Իդա» փոթորիկը. ավելի քան 1 մլն տնտեսություն հոսանքազրկվել է |tert.am|
10:28 - 30 օգոստոսի, 2021

ԱՄՆ-ի հարավային ափերին է մոտեցել «Իդա» փոթորիկը. ավելի քան 1 մլն տնտեսություն հոսանքազրկվել է |tert.am|

tert.am: ԱՄՆ հարավային Լուիզիանա նահանգում ավելի քան մեկ միլիոն տուն և ձեռնարկություն հոսանքազրկվել է «Իդա» փոթորիկի պատճառով:

Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով եղանակային կանխատեսումների ամերիկյան պաշտոնական պորտալի տվյալները, էլեկտրէներգիա չկա նահանգի 1 000 809 տնտեսությունում: 

 Փոթորիկը, որը նկարագրվում է վտանգավորության երկրորդ աստիճանով, կիրակի հասել է Լուիզիանա նահանգի ափերին: Քամու արագությունը կազմում է 165 կմ/ժամ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել