ԵՄ-ն աջակցություն ցույց կտա Աֆղանստանի հարեւան երկրներին փախստականների ընդունելու համար |armenpress.am|
14:30 - 30 օգոստոսի, 2021

ԵՄ-ն աջակցություն ցույց կտա Աֆղանստանի հարեւան երկրներին փախստականների ընդունելու համար |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը (ԵՄ) ֆինանսական օգնություն ցույց կտա Աֆղանստանի հարեւան երկրներին փախստականներին տեղավորելու համար: Օգոստոսի 30-ին Corriere della Sera թերթում հարապարկված հարցազրույցում այդ մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

«Եվրոպայի կարողություններն ունեն իրենց սահմանները, առանց սերտ համագործակցության ոչինչ չի կարելի անել: Հարեւան երկրները գոծընթացում կներգրավվեն ավելի շատ եւ ավելի շուտ, քան Եվրոպան: Այնպես որ, այո՛, դա նաեւ նշանակում Է ֆինանսական օժանդակության տրամադրում այդ երկրներին, ինչպես դա եղավ Թուրքիայի հետ»,- հայտարարել Է Եվրոպայի դիվանագիտության ղեկավարը:

Նրա կարծիքով՝ Եվրոպան պետք Է դասեր քաղի Աֆղանստանի իրադրությունից, որպեսզի ամրապնդի «անդրատլանտյան հարաբերությունները եւ դրանք դարձնի ավելի հավասարակշռված»: Բորելն ընդգծել Է, որ Եվրամիությանն անհրաժեշտ Է «սովորել աշխատել միասին եւ ամրապնդել ռազմավարական ինքնավարության գաղափարը»: «Եվրամիության ռազմավարական կողմնացույցում» «արտաքին քաղաքական ռազմավարական հայեցակարգում» մենք առաջարկում ենք ստեղծել արագ հակազդման ուժերի (Initial Entry Force) եվրոպական ստորաբաժանում, որը կարողանա արագորեն գործել արտակարգ իրավիճակներում: Եվրամիությունը պետք Է հնարավորություններ ունենա միջամտելու սեփական շահերի պաշտպանության համար, երբ ամերիկացիները չեն ցանականում միջամտել»,- ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել