Մարտի 1-ի պարկուճները, որոնք փոխվել են, կարող էին տալ շատ հարցերի պատասխաններ. Նիկոլ Փաշինյան
08:40 - 19 մարտի, 2019

Մարտի 1-ի պարկուճները, որոնք փոխվել են, կարող էին տալ շատ հարցերի պատասխաններ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով մարտի 1-ի զոհերի սպանությունների վերաբերյալ հարցին նշեց․ «Մենք գործ ունենք հետևյալ փաստի հետ, որ մարտի 1-ի պարկուճները փոխվել են, այսինքն՝ էն պարկուճները, որ հայտնաբերվել էին փորձաքննության ժամանակ, կարող էին տալ շատ հարցերի պատասխաններ, այդ թվում՝ կոնկրետ սպանությունների կատարողների մասին։ Կարող է լինել նաև վարկած, մեծ հավանականություն ունեցող վարկած, որ այնտեղ եղել են նաև այն պարկուճները, որոնք կոնկրետ կապ են ունենցել սպանությունների հետ։ Ուրեմն՝ քննչական մարմինն իմացել է, թե ովքեր են սպանություն իրականացրել, նրանք բոլորը պետք է հարցաքննվեն»։ 

Նիկոլ Փաշինայնը բոլոր քացաքացիներին խնդրեց՝ եթե այս հարցի հետ կապված ասելիք ունեն, դիմեն ՀՔԾ, ոստիկանություն, ԱԱԾ, դատախազություն։ 

«Սպանությունների բացահայտման գործընթացը շատ կարևոր է։ Հիմա այդ մարդիկ պիտի գան ու ասեն, թե ինչու են փոխել պարկուճները, թեև, կարծես, դրա ցանկությունը չունեն, բայց դա ոչինչ չի նշանակում, որևէ մեկը չպետք է կասկածի, որ ամեն ինչ արվելու է մարտի մեկի բացահայտման համար»։

Դիտարկմանը, թե մի շարք օլիգարխների տանը եղան ստուգումներ պարկուճներ գտնելոը համար, վարչապետը պատասխանեց․ «Անկեղծ ասած՝ չգիտեմ։ Շատերը կարծում են, թե ես եմ քննությունն իրականացնում, բայց դա այդպես չէ»։  



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել