Իրավիճակը Կալիֆորնիայում անկանխատեսելի է. նահանգում մոլեգնող հրդեհների պատճառով շուրջ 30 000 մարդ է տարհանվել  |tert.am|
11:00 - 31 օգոստոսի, 2021

Իրավիճակը Կալիֆորնիայում անկանխատեսելի է. նահանգում մոլեգնող հրդեհների պատճառով շուրջ 30 000 մարդ է տարհանվել |tert.am|

tert.am: Կալիֆորնիայի Էլ Դորադո շրջանում մոլեգնող հրդեհները հանգեցրել են մոտ 30 000 մարդու տարհանման: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով նահանգապետի գրասենյակի հաղորդագրությունը:

Դեռևս օգոստոսի կեսերին քիչ բնակեցված լեռնային շրջաններում բռնկված հրդեհի մակերեսը գերազանցել է 700 քառ. կմ-ը: Կրակը սկսել է մոտենալ բնակավայրերին: Նահանգի իշխանությունները ստիպված են եղել տարհանում հայտարարել Էլ Դորադո շրջանում:

Հրդեհը սպառնալիք է ներկայացնում նաև Տախո լճի մոտական առողջարանային գոտու համար, որը հայտնի հանգտավայր է զբոսաշրջիկների շրջանում: Արտակարգ ծառայությունների գնահատականով՝ կրակը կարող է մինչև 20 000 շինություն ոչնչացնել:  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել