Հետխորհրդային երկրները անկախությունից հետո բռնել են տարբեր ուղիներ, և այժմ կատարվում է ազգային օրենսդրությունների համաձայնեցում։ Այս մասին ռուսական Forbes-ին հայտնել է ԵՏՀ նախագահ Տիգրան Սարգսյանը։
Աղբյուրի փոխանցմամբ, այս պահին ԵԱՏՄ ներսում բանավեճերի ամենաթեժ թեման գազի փոխադրման հարցն է, դրա գնագոյացումը։
«Կա երկու տեսակետ՝ Բելառուսինը, ըստ որի՝ տարանցման գինը բոլորի համար պետք է լինի նույնը, և Ռուսաստանինը, ըստ որի՝ այն պետք է լինի ոչ դիսկրիմինացիոն։ Խնդիրն այն է, որ գազի մատակարարման ենթակառուցվածքների խնդիր կա, և գազը տարբեր տեղեր հասնում է տարբեր գնով, ինչի պարագայում պետք է լինի գնի գոյացման հասկանալի ու տրամաբանական տարբերակ»,- ասել է Սարգսյանը։
Ըստ Սիգրան Սարգսյանի հարցի գինը շատ բարձր է, դրա պատճառով էլ բանավեճերն էլ սուր են:
Երկրորդ ամենաթեժ խնդիրը, ըստ նրա, ֆիտոսանիտարական քննությունների խնդիրն է, որտեղ օրենսդրությունները արդեն ներդաշնակ են, բայց գործարարները դեռ հին կանոններով են շարժվում։ Երբ որևէ երկրից մյուս երկիր որևէ ապրանքի ներմուծումն արգելվում է, մի կողմը, ըստ Սարգսյանի, կարծում է, որ արգելքը հիմնավոր է, մյուսը կարծում է՝ ոչ։
comment.count (0)