Լիճքի նորակառույց ձկնաբուծական գործարանը կունենա հզոր արտադրողականություն |armenpress.am|
07:15 - 19 մարտի, 2019

Լիճքի նորակառույց ձկնաբուծական գործարանը կունենա հզոր արտադրողականություն |armenpress.am|

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի ձկնաբուծարանի տարածքում կառուցվում է արդի չափորոշիչներին համապատասխան եւ փակ ցիկլով աշխատող ձկնաբուծարան, որտեղ արտադրվելու եւ աճեցվելու են Գեղարքունի, ծիածանափայլ իշխան եւ սաղմոն ձկնատեսակները:

«Ալկաֆիշ» ՍՊԸ տնօրեն Արթուր Սողոմոնյանը ասաց, որ ձկնաբուծարանը կառուցվում է հայ-ամերիկյան ներդրումների հաշվին, Լիճքի ձկնաբուծարանի տարածքում: «Լիճքի ձկնաբուծարանը ժամանակին աճեցրել ու տարեկան Սեւանա լիճ է բաց թողել միլիոնների հասնող իշխանի ու կողակի մանրաձուկ: Աշխատանքների հիմնական պատվիրատուն պետությունն էր:

Սակայն ձկնաբուծարանը 1990-ական թվականներին սեփականաշնորհվեց ու պետպատվերի բացակայության պայմաններում գործեց իր հզորությունների նվազ մասով: Մեր համագործակցությունը վերջերս բարեհաջող ընթացք ունեցավ արտասահմանցի ներդրողների հետ, ինչի արդյունքում էլ ձկնաբուծարանի տարածքում կառուցվում է ժամանակակից ու հզոր արտադրողականության ձկնաբուծական գործարան, որտեղ բուծվելու են Գեղարքունի, ծիածանափայլ իշխան ու սաղմոն ձկնատեսակները: Արտադրված մանրաձուկն աճեցվելու է ձկնաբուծարանի տարածքում եւ արտահանվելու կամ տեղում վերամշակվելու է: 

armenpress.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել