Դատական համակարգում բարեփոխումներ իրականացվում են, դրանք արվում են էվոլյուցիոն ճանապարհով. Արտակ Զեյնալյան
11:51 - 19 մարտի, 2019

Դատական համակարգում բարեփոխումներ իրականացվում են, դրանք արվում են էվոլյուցիոն ճանապարհով. Արտակ Զեյնալյան

Դատական համակարգում իրականացվում են բարեփոխումներ, դրանք էվոլյուցիոն ճանապարհով հիմա արվում են. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով ԱՄՆ Պետդեպարտամենտի տարեկան զեկույցին:

Ըստ զեկույցի՝ թեև 2018թ. արձանագրվել է առաջընթաց ՀՀ-ի համար, այդուհանդերձ դատական համակարգը մնում է ամենախնդրահարույցը, դատարանների հիմնական անկախության և չեզոքության հարցում դեռևս չկա առաջընթաց, նաև դատավորների անկողմնակալությունը կասկածի տեղիք է տալիս:

«Ռազմավարություն է մշակվում, նախագիծ, որտեղ նախատեսվում են նաև փոփոխություններ: Անշուշտ, պետք է իրականացվեն նաև լուրջ փոփոխություններ, որպեսզի դատական իշխանությունների նկատմամբ վստահությունը բարձրանա, բարձրանա նաև դատական ակտերի որակը, մատչելիությունը, որպեսզի կանխատեսելի լինի արդյունավետությունը»,-ասաց նա:

Դատավորների աշխատանքի վերաբերյալ ասաց, որ պետք է օբյեկտիվ տվյալներ ունենան՝ իմանալու ինչ չափելի պատկեր ունեն, և ինչ փոփոխություններ պետք է անեն:

Լրագրողներն Արտակ Զեյնալյանից հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի «Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման» նախագծի վերաբերյալ, որը նախկին արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը որակել էր իշխանության ոտքերի տակ դրված ռումբ: Զեյնալյանը համաձայնեց ԿԲ-ի պարզաբանման հետ, որ դա միջազգային պարտավորությունների շրջանակներում է:

«ՀՀ-ն փաստաթղթեր է ստորագրել, որպեսզի դա իրականացվի: Արդարադատության նախարարությունում անցկացվում են քննարկումներ, ստեղծված է խումբ, որը զբաղվում է դրանով, աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ»,-ասաց նա:

 

 

tert.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել