Մեր իրավապահ մարմինները պետք է առավել արդյունավետ գործեն՝ ժողովրդից թալանվածը վերադարձնելու գործում․ Նիկոլ Փաշինյան
09:17 - 19 մարտի, 2019

Մեր իրավապահ մարմինները պետք է առավել արդյունավետ գործեն՝ ժողովրդից թալանվածը վերադարձնելու գործում․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում պատասխանեց ապօրինի ճանապարհով ձեռքբերված հողատարածքները պետությանը վերադարձնելու վերաբերյալ հարցին։

«Անցյալ տարի, երբ ես Մեղրու անցակետ և Մեղրու ազատ տնտեսական գոտի էի այցելել, տեսա, որ այն ընդհանրապես հողատարծ չունի։ Դա առաջին հայացքից տարօրինակ փաստ էր, և պարզվեց, որ մի շարք նախկին պաշտոնյաներ Մեղրու ազատ տնտեսական գոտու տարածքի շրջակայքի հողերը սեփականաշնորհել էին, ընդ որում՝ ծիծաղելի գներով։ Եվ առաջին քայլը, որ արեցինք, ինչի համար դուք մեզ կքննադատեք, լուր ուղարեկցինք այդ մարդկանց, քաղաքավարի խնդրեցինք, որ չի կարող այսպես լիենել, ինքնակամ վերադարձրեք դրանք պետությանը։  Հիմա քրեական գործ է հարուցված, և որևէ կասկած չկա, որ կապացուցվի այդ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների ապօրինությունները։

Բացի այդ, օրինակ՝ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՔԾ-ն արդեն իսկ բազմաթիվ կեղծ մրցույթների փաստեր է բացահայտել, և ուղարկվել է Տարաքային կառավարման նախարարություն, որպեսզի այդ հողերը վերադարձվեն համայքներին։ Բոլոր այն դեպքերում, երբ կպարզվի, որ տեղի է ունեցել ապօրինություն, հողատարածքը կվերադարձվի պետությանը։ 

Նախկին բոլոր պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս՝ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված փողի ու գույքի մասին տան խոստովանական ցուցմունքներ և վերադարձնեն ՀՀ-ին։ Մենք չենք կարող մոռանալ այդ օրակարգի մասին։ Մեր իրավապահ մարմիններն այս ուղղությամբ պետք է առավել արդյունավետ գործեն։ Նրանք շատ երկար ժամանակ չունեն բոլորիս ցույց տալու, որ գործում են արդյունավետ՝ ժողովրդից թալանվածը վերադարձնելու գործում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել