Վարչապետ Նիկոլ Փաշինայնը պատասխանեց հարցին, թե արդյոք ապրիլյան հեղափոխությունից հետո այս մեկ տարվա ընթացքում ներքին մոնիթորինգ անցկացվել է արդյոք՝ պարզելու քաղաքացիների վստահությունը մակարդակը՝ հաշվի առնելով երկրում հասունացող դժգոհության ալիքը։
«Հայաստանում հասունացող դժգոհության ալիք չկա։ Ես սա ասում եմ որպես արձանագրում, և մենք դա կտեսնենք առաջիկա 5 տարիների ընթացքում։ Աշխարհում չկա որևէ երկիր, որտեղ ընտրություններից երեք ամիս անց լրագրողը նման հարց տա։
24 տարի ՀՀ-ն ամեն ընտրություններից հետո թուքումուր էր ստանում։ Իրենք էլ ասում էին, թե գիտեք՝ մեր Կառավարությունը լավն է, մեր ժողովրդի մենթալիտետն ա այդպսին, որ կաշառք են ուզում։ Հիմա ոչ ոք չի ասում՝ այդ ինչ կախարդական փայտիկ էր, որ ամեն ինչ փոխեց։ Ուր գնում ես, ասում են, որ Հայաստանի ընտրություններն օրինակ են, անցել են ազատ, արդար, թափանցիկ։ Ու հիմա՝ այսպիսի ընտրություններից երեք ամիս անց դուք հարցնում եք՝ մոնիթորինգ արե՞լ եք։ Մոնիտորինգը հենց ընտրություններն են։
Ուզում եմ մի պատմություն պատմել։ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ես եկա, քվեարկեցի ու թռա Նյու-Յորք, կարծում եմ, որ դա էլ աննախադեպ էր, որ ընտրությունների օրը վարչապետը երկրից գնա։ Ճանապարհին ինձ հարցնում էին՝ իսկ Ձեր կարծիքով՝ «Իմ քայլը» քանի՞ ձայն կհավաքի, կհաղթի՞։ Ես ասում էի՝ դուք սա լու՞րջ եք հարցնում, չե՞ք տեսնում՝ Հայաստանում ինչ է կատարվում։
Եթե այսօր ընտրություններ տեղի ունենան, կարծում եմ՝ «Իմ քայլը» ավելի մեծ տոկոսով կհաղթի։ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը երբևէ այսքան կայուն չի եղել, և կարևոր է, որ սա ժողովրադավարական կայունություն է»։
comment.count (0)