Վարչապետ Նիկոլ Փաշինայնը պատասխանեց հարցին, թե Հայաստանում տեղի ունեցող ցույցերն ինչ-որ ուժերի կողմից ուղղորդված են արդյոք, թե ժողովրդն է ավելի պահանջկոտ դարձել։
«Սա այն ամենի արդյուքն է, որ քաղաքացին սուբյեկտ է, և ինքն արդեն գիտի դրա մասին։ Ես դա նկարագրում եմ հետևյալ կերպ՝ պատկերացրեք ջրի ամբարտակ, բռնատիրության, ռեպրեսիաների, կոռուպցիայի ամբարտակ, որը անընդհատ զսպել է մարդկանց, չի թողել որ արտահայտվեն։ Հիմա հեղափոխթյունը այդ ամբարտակը ջարդուխուրդ է արել, և այդ ամբողջ կուտակվածը հեղեղում է Հայաստանը։ Սա մարդու ինքնազգացողության փոփոխությունն է, և ես այստեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Մարդիկ ասելիք ունեն, ասում են իրենց ասելիքը։ Բա մենք ժողովրդավարական երկիր ենք, ժողովուրդ»։
Հարցին, թե նախկին իշխանության ներկայացուցիչները չե՞ն կարող ժողովրդին ոտքի հանել ու ինչ-որ բան ապացուցել, վարչապետը պատասխանեց՝ բա էսքան ինչ էի ասում էս երկու ժամ ա։ «Իհարկե, չեն կարող։ Եթե նման փորձեր անեն, ինձ թվում ա՝ ժողովուրդը ոմանց կհանի որոշ տեղեր»։
comment.count (0)