Չինական ու թուրքական ջինսերին փոխարինելու կգան «Made in Armenia» ջինսերը՝ Գյումրիից
05:31 - 18 մարտի, 2019

Չինական ու թուրքական ջինսերին փոխարինելու կգան «Made in Armenia» ջինսերը՝ Գյումրիից

Շուկաները գրաված չինականին ու թուրքականին փոխարինելու է գալիս հայկականը: Մեկ ամսից հայկական ջինսերը արդեն վաճառքում կլինեն: «Made in Armenia» գրառումով ջինսերն արտադրվում են Գյումրիում:

Զաքարյան ընտանիքը այստեղ ջինսերի արտադրությունը հիմնելու համար 2 միլիոն դոլար է ներդրել: Որակյալ արտադրանք ապահովելու համար արտադրական սարքավորումները բերել են դրսից, որի համար ՀՀ կառավարության աջակցությունն են ստացել:

Երեք տարով կրճատվել է ընկերության ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: Նշում են, որ դա հնարավորություն տվեց խնայել գումարներ, որոնք ներդրեցին այլ սարքավորումներ գնելու մեջ:

Հայ մասնագետներին իրենց փորձը փոխանցելու եւ հմտություններ սովորեցնելու համար Հայաստան են ժամանել իտալացի մասնագետները:

ՀՀ կառավարություն

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել