Աջ ղեկով մեքենաների ներմուծումը մինչեւ այս տարվա մայիսի 1-ը թույլատրելուց հետո ժամկետի երկարաձգում այլեւս չի լինելու
11:34 - 13 մարտի, 2019

Աջ ղեկով մեքենաների ներմուծումը մինչեւ այս տարվա մայիսի 1-ը թույլատրելուց հետո ժամկետի երկարաձգում այլեւս չի լինելու

ՀՀ մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, ինչպես նաեւ այն աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցները, որոնք ձեռք են բերվել մինչ 2018-ի դեկտեմբերի 30-ը, առաջարկվող նախագծով կարող են Հայաստան ներմուծվել մինչ այս 2019 թվականի մայիսի 1-ը: Դրանից հետո օրենքում փոփոխություն այլեւս չի լինելու: Այս մասին այսօր ԱԺ-ում «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոց­ների ներմուծումն արգելելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփո­խու­թյուն կատարելու մասին» նախագծի քննարկմանն ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ժամկետների վերաբերյալ հարց ուղղեց նախարարին՝ ասելով, որ նշված ժամկետներից հետո հնարավոր է, որ լինեն քաղաքացիներ, որոնք ցանկանան մեքենաներ ներմուծել․ «Ես ուզում եմ մեկ անգամ եւս շեշտել, որ այս որոշումից հետո ժամկետների փոփոխություն չի լինելու»,- ասաց նա:

Հակոբ Արշակյանը նշեց` որ, այո, հարցը սկզբունքային է դրված, եւ այս պահին ընդամենը փորձում են կուտակված ավտոմեքենաների հարցը լուծել եւ նախկին օրենքի վերաբերյալ թյուրըմբռնումների արդյունքում իրավիճակային լուծում տալ: «Հետեւաբար դրանից հետո օրենքի որեւէ փոփոխություն չի նախատեսվում»,-նշեց Հակոբ Արշակյանը:

armtimes.com

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել