2018 թվականին 2017 թվականի համեմատ Հայաստանից արտահանված մեքենաների թիվն աճել է 64%:
Ըստ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տվյալների, նախորդ տարի արտահանվել է 531 մեքենա՝ 2017-ի 323 մեքենայի դիմաց:
Աճել է նաև ՀՀ-ից արտահանված մեքենաների գումարային ծավալը մոտ 55%-ով. 2018-ին՝ մոտ $19.2 մլն-ի, իսկ 2017-ին՝ $12.4 մլն-ի:
Նախորդ տարի արտահանված մեքենաների միջինացված գինը կազմել է $36,000, իսկ 2017-ին՝ մոտ $38,400:
comment.count (0)