tert.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը վճռականորեն դատապարտել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ՄԱԿ-ի առաքելությանը պատկանող մեքենայի վրա գործված հարձակումը, ինչի հետևանքով զոհվել է կազմակերպության 1 աշխատակից: Այս մասին հաղորդվում է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի հայտարարությունում, հաղորդում է ТАСС-ը:
«Գլխավոր քարտուղարը Աֆղանստանի իշխանություններին կոչ է անում անել ամեն ինչ հանցագործներին հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Նա հաստատել է արդարության և խաղաղության ձգտելու հարցում Աֆղանստանի կառավարությանն ու ժողովրդին օգնելու պարտավորությունը»,- ասվում է հաղորդագրությունում:
Անտոնիու Գուտերեշը նաև ցավակցել է զոհված աշխատակցի ընտանիքին:
comment.count (0)