aysor.am: Եթե 2017 թվականին Հայաստան ներկրվել է 34 հազար, 2018-ին՝ 67 հազար, ապա 2019-ի նոյմբերի 1-ի դրությամբ հանրապետություն է ներկրվել 140 հազար մեքենա։ Մինչև տարեվերջ այդ թիվը դառնալու է 180-185 հազար, ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
«Այս պահի դրությամբ պետական բյուջեն ստացել է մոտ 180 միլիոն դոլար՝ մաքսատուրք և ԱԱՀ։ Մինչև տարեվերջ կստանա 250 միլիոն։ Մենք ցանկանում ենք, որ ժամանակավորապես՝ մեկ տարով, մեքենաների ներկրմամբ զբաղվող ֆիզիկական անձնաց հնարավորություն տրվի վերակազմակերպվել իրավաբանական անձանց, այլապես մեր 20-25 հազար քաղաքացիներին, թողնելով կտրուկ փոփոխված իրավիճակի առաջ, մենք լուրջ խնդիրներ կունենանք», - շեշտեց պատգամավորը։
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի պատգամավոր Գևորգ Պապոյանն իր հերթին տեղեկացրեց, որ առաջարկությունը հանձնաժողովում մերժվել է, քանի որ իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում։
Ըստ նրա՝ ամենամեծ ռիսկերից մեկն այն է, որ փոփոխությունների ներդրմամբ մեծ քանակությամբ ավելացված արժեքի հարկ ուղղակի չի վճարվի։
comment.count (0)