Թրամփը կհայտարարի Եվրոպայից մեքենաների ներկրման սակագներ մտցնելը հետաձգելու մասին |news.am|
07:36 - 12 նոյեմբերի, 2019

Թրամփը կհայտարարի Եվրոպայից մեքենաների ներկրման սակագներ մտցնելը հետաձգելու մասին |news.am|

news.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամենայն հավանականությամբ այս շաբաթ կհայտարարի այն մասին, որ հետաձգում է Եվրոպական միությունից ներկրվող ավտոմեքենաների եւ դրանց պահեստամասերի սակագներ մտցնելը եւս վեց ամսով։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով ԵՄ պաշտոնյաներին։

«Մենք հստակ ցուցումներ ունենք վարչակազմից, որ այս շաբաթ սակագներ չեն մտցվի»,- ասել է ԵՄ պաշտոնյաներից մեկը։

Որոշում ընդունելու վերջնաժամկետը եվրոպական մեքենաների ներկրման համար 25 տոկոս սակագին մտցնելու մասին՝ ազգային անվտանգության նկատառումներով, լրանում է այս հինգշաբթի։

ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբեր Ռոսը նոյեմբերի 3-ին ասել էր, որ այդ սակագները կարող են պետք չգալ Եվրամիության, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի ավտոարտադրողների հետ բանակցությունների անցկացումից հետո։

Անցած տարվա մայիսին Թրամփը հետաձգել էր տուրքեր մտցնելու մասին որոշումը վեց ամսով, եւս մեկ հետաձգումը ողջ աշխարհի ավտոարտադրողներին թույլ կտա թեթեւ շնչել։

ԵՄ պաշտոնյաներն ասել են, որ, չնայած սակագների հետաձգման հավանականությանը, Թրամփի գործողություններն անկանխատեսելի են, եւ նա, հավանաբար, կպահպանի սպառնալիքը մեքենաների սակագների հետ կապված, քանի որ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ը կշարունակեն առեւտրային բանակցությունները եկող տարի։ «Մենք կարծում ենք, որ առայժմ ոչինչ տեղի չի ունենա, բայց սակագների սպառնալիքը կմնա որպես ճնշման լծակ»,- ասել է եվրոպացի դիվանագետը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել