Մարտի 8-ին ուժեղացված ծառայության էին դուրս եկել ճանապարհային ոստիկաններն ու պարեկապահակետային ծառայողները:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:
Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայության նպատակն էր կին վարորդներ հայտնաբերելը:
Կանանց բոլոր մեքենաները՝ անխտիր կանգնեցվեցին և...
Եվ ճանապարհային ոստիկանները վարորդական վկայական պահանջելու փոխարեն շնորհավորեցին կանանց գարնանային ամենագեղեցիկ տոնի կապակցությամբ:
Ճանապարհային ոստիկանները կին վարորդներին մաղթեցին երջանկություն, սեր, բազում ժպիտներ և ամենակարևորը՝ կանաչ ճանապարհ:
Նույն օրը հասարակական կարգը պահպանող պարեկապահակետային ոստիկանների ուշադրության կենտրոնում էին կին հետիոտները:
Ոստիկանների ներկայությունից և պատվի առնելուց առաջին հայացքից հանկարծակիի եկող քաղաքացուհիներին պարեկապահակետային ծառայողները շնորհավորեցին ու ծաղիկներ նվիրեցին:
Սիրելի կանա՛յք և աղջիկնե՛ր, ևս մեկ անգամ շնորհավորում ենք ձեզ ու մաղթում շատ լույս ու ջերմություն:
ՀՀ ոստիկանություն
comment.count (0)