ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մայիսի16-18-ին Փարիզում տեղի կունենա Viva Technology 2019` Եվրոպայում տեխնոլոգիական ոլորտի խոշորագույն միջոցառումներից մեկը։
ՀՀ տեխնոլոգիական ոլորտի զարգացումները ներկայացնելու, նոր հնարավորություններ ստեղծելու և աշխարհի առաջատար կազմակերպությունների հետ մեկտեղ նորարարությունների կենտրոնում գտնվելու համար այս տարի ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղի և G2iA-ի կողմից նախաձեռնվել է Viva Technology միջոցառմանը կազմակերպել Հայաստանի մասնակցությունը՝ առանձին տաղավարով՝ որպես տարածաշրջանի նոր Սիլիկոնյան հովիտ։
ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, աջակցելով ծրագրի իրականացմանը, կոչ է անում հայկական առաջատար կազմակերպություններին, ինչպես նաև շահագրգիռ անձանց աջակցել կազմակերպիչներին՝ Հայաստանը VivaTech 2019-ում լավագույնս ներկայացնելու համար։»
comment.count (0)