Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի նիստը կկայանա վաղը |factor.am|
12:28 - 11 հունիսի, 2019

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի նիստը կկայանա վաղը |factor.am|

factor.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քաղհայցով դատարան է դիմել՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել իրենից։ Ռոբերտ Քոչարյանը զրպարտություն է համարում Փաշինյանի հետևյալ խոսքերը. «Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը:

Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել՝ «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրած»,- ասել է Փաշինյանը: Այս գործով դատական առաջին նիստը կկայանա վաղը՝ 16:30-ին: Գործը մակագրվել է դատավոր Լիլիթ Սարգսյանին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել