Արարատ Միրզոյանը ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանի հետ քննարկել է Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր
23:49 - 29 սեպտեմբերի, 2021

Արարատ Միրզոյանը ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանի հետ քննարկել է Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-բուլղարական հարաբերությունների հագեցած օրակարգի վերաբերյալ և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրության ոլորտներում համագործակցության ընդլայնման շուրջ:

Արարատ Միրզոյանը ու Կալին Անաստասովը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում գրանցված դրական դինամիկան, երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ ավիաչվերթ բացելու ուղղությամբ տարվող աշխատանքները, ինչպես նաև առանձնացրել Տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հարցերով հայ–բուլղարական միջկառավարական հանձնաժողովի դերը՝ փոխգործակցության հետագա զարգացման համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել