ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի Ռուբեն Ռուբինյանը
19:23 - 02 հոկտեմբերի, 2021

ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կկատարի Ռուբեն Ռուբինյանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ հոկտեմբերի 4-6-ը ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կստանձնի ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ կարգադրում եմ. 1. 2021 թվականի հոկտեմբերի 4-6-ը Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին»,- նշված է ԱԺ նախագահի կարգադրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել