Ստամբուլում կկայանա Մերկել-Էրդողան հանդիպում. կքննարկվի տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ |tert.am|
19:16 - 08 հոկտեմբերի, 2021

Ստամբուլում կկայանա Մերկել-Էրդողան հանդիպում. կքննարկվի տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ |tert.am|

tert.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հոկտեմբերին 16-ին կայցելի Թուրքիա` երկկողմ հարաբերությունները և միջազգային խնդիրները քննարկելու համար, ասել է նրա խոսնակը:

Ինչպես գրում է hurriyetdailynews.com-ը, Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում Շտեֆեն Զայբերտն ասել է, որ Մերկելը կայցելի Ստամբուլ` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցությունների համար:

«Թուրքիան մեզ համար շատ կարևոր, սերտ գործընկեր է»,-ասել է նա՝ հավելելով, որ երկու առաջնորդները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ միգրացիայի կառավարման և փախստականների պաշտպանության ոլորտում ԵՄ-Թուրքիա համագործակցությունը:

Մերկելի այցը տեղի կունենա Բրյուսելում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին ընդառաջ: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել