Էրդողան․ «Սիրիայի ապակենտրոնացումը բացառվում է»
 |azatutyun.am|
18:27 - 30 ապրիլի, 2025

Էրդողան․ «Սիրիայի ապակենտրոնացումը բացառվում է» |azatutyun.am|

azatutyun.am: «Սիրիայի ապակենտրոնացումը բացառվում է», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մեկնաբանելով սիրիացի քրդերի վերջին հայտարարությունները։

Սիրիայի հյուսիսային շրջանները քրդական ուժերի հրամանատարները օրերս կրկնել էին ավելի վաղ հնչեցրած իրենց պահանջը, որի համաձայն Սիրիան պետք է դաշնային պետություն հռչակվի։

«Դաշնային համակարգի ստեղծումն ընդամենը անիրիատեսական երազանք է։ Խորհուրդ եմ տալիս սիրիացի քրդերին ոչ թե դաշնային կառավարման մասին երազել, այլ որոշումներ կայացնել, որոնք կնպաստեն տարածաշրջանային կայունության հաստատմանը», - հայտարարել է Էրդողանը։

Լուսանկարը՝ Քրիս ՄաքԳրաթ/Getty Images։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել