Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանը, տեսնելով ստեղծված վիճակը, խոստացավ գնալ մարզպետարան հրաժարականի դիմում գրելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց դպրոցի փոխտնօրեն Ռեգինա Սիմոնյանը։
Նա հայտնեց, որ դպրոցի ուսուցիչներին ու ծնողներին հրավիրել են մարզպետարան՝ մեր վերջնական դիրքորոշումը հասկանալու համար։ «Այս պահին մենք սպասում են, քանի որ հարցը պետք է մարզպետարանում որոշվի։ Դպրոցի ուսուցիչներին ու ծնողներին հրավիրել են մարզպետարան՝ մեր վերջնական դիրքորոշումը հասկանալու համար։ Հիմա մենք պատրաստվում ենք գնալ մարզպետարան»։
Դպրոցի փոխտնօրենը պնդում է՝ իրենց զիջումների չեն գնա, Հերմինե Անդրեասյանը պետք է հրաժարական տա. «Միայն մեկ բան կարող եմ ասել՝ ցույցի դուրս եկած բոլոր ուսուցիչներն ու ծնողները իրենց դիրքորոշման մեջ վստահ են, կոմպրոմիսի չենք գնալու։ Տնօրենը պետք է հրաժարական տա։ Մենք նրա հետ չենք աշխատի»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Արարատի մարզի Ավշար գյուղի միջնակարգ դպրոցի մանկավարժական կազմը, աշակերտները դասադուլ եւ գործադուլ են անում եւ պահանջում են նորընտիր տնօրեն Հերմինե Անդրեասյանի հրաժարականը։ Ցուցարարները պնդում են՝ դպրոցի տնօրեն Հերմինե Անդրեասյանը դպրոցի փոխտնօրեն Գայանե Մարտիրոսյանին առանց պատճառի աշխատանքից ազատելու պահանջ է ներկայացրել, ինչպես նաեւ մանկավարժական կոլեկտիվի եւ կառավարական խորհրդի անդամների նկատմամբ արհամարհական վերաբերմունք է ցուցաբերել։
comment.count (0)