Վստահում ենք Հայաստանի իշխանությունների՝ արդար դատաքննություն իրականացնելու կամքին. Խանումյանը՝ Քոչարյանի գործի մասին
10:12 - 13 մարտի, 2019

Վստահում ենք Հայաստանի իշխանությունների՝ արդար դատաքննություն իրականացնելու կամքին. Խանումյանը՝ Քոչարյանի գործի մասին

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանը հետևում է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործի շուրջ զարգացումներին և հրաժարվում դրան գնահատակններ տալուց:

«Մենք հետևում ենք այդ պրոցեսին՝ առանց գնահատականներ տալու: Կարծում եմ՝ այսօր կա մի իշխանություն, որի ժամանակներում կարող է լինել արդարադատություն», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հ.Խանումյանը՝ պատասխանելով հարցին՝ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործը իրավակա՞ն, թե՞ քաղաքական գործընթաց է:

Դիտարկմանը, թե Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ քրեական գործը նրա նկատմամբ քաղաքական վենդետա է, Խանումյանը արձագանքեց. «Ես համաձայն չեմ, որ քաղաքական վենդետայի հարց կարող է լինել: Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի համար սկզբունքային է մարտի 1-ի դեպքերի բացահայտումը: Դա պայմանավորված է Փաշինյանի քաղաքական կամքով: Միանշանակ է, որ մարտի 1-ին տեղի են ունեցել այնպիսի դեպքեր, որոնք իրավական գնահատական պետք է ստանան: Մենք վստահում ենք Հայաստանի իշխանությունների՝ արդար դատաքննություն իրականացնելու կամքին»:

Նշենք, որ Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի մարտի 1-ին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու համար: Նրա վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և առաջիկայում կմեկնարկի դատավարությունը:

aysor.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել